ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Ֆրանսիայում նոր ահաբեկչություն է կանխվել

Ֆրանսիայում նոր ահաբեկչություն է կանխվել
23.12.2015 | 12:07

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնևը հայտնել է, որ նոր ահաբեկչական հարձակում է կանխվել: France-24-ի փոխանցմամբ՝ ձերբակալվել է երկու հոգի, որոնք ահաբեկչություն էին ծրագրել Օռլեանում: Գործողությունն ուղղված էր լինելու իրավապահների դեմ: Ահաբեկչությունների սպառնալիքի բերումով Ֆրանսիայում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները եկեղեցիներում:

Դիտվել է՝ 1517

Մեկնաբանություններ